Այսօր` հուլիսի 26-ին 100 դիմորդ բանավոր քննություն է հանձնել անգլերենից, որով էլ ավարտվել է քննությունների շրջանը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնից (ԳԹԿ) քննական կարգի համաձայն, մինչեւ օգոստոսի 5-ը ԲՈՒՀ-երում կփակցվի դիմորդների ցանկը, իսկ մինչ այդ դիմորդները պետք է ԲՈՒՀ-երի ընդունող հանձնաժողովներին փոխանցեն իրենց ատեստատները: Վերջնաժամկետը հուլիսի 30-ն է, ժամը` 16-ը: Այն դիմորդները, ովքեր չեն ներկայացնի ատեստատները, դուրս կմնան մրցույթից:
Նշենք, որ անգլերենից բանավոր քննության միջին միավորը կազմել է 12,22 բալ, գերմաներենից` 11.96, իսպաներենից` 17.25, իտալերենից` 17.25, ռուսաց լեզվից` 8.52 եւ ֆրանսերենից` 14.65 միավոր:




























