Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը ավարտել է պատգամավորների թեկնածուների ցուցակը եւ նախատեսած ժամկետում այն հանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Թուրքական Milliyet-ը հրապարակել է HDP-ի կողմից ԿԸՀ ներկայացրած պատգամավորների թեկնածուների ցուցակը։  Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ քրդական կուսակցությունը անցողիկ տեղում ներկայացրել է ազգությամբ հայի թեկնածություն։

Ստամբուլի 3-րդ ընտրատարածքում HDP-ն 2-րդ համարի տակ ներկայացրել է ստամբուլահայ համայնքի ակտիվ անդամ Կարապետ Պայլանի թեկնածությունը։

Նշենք, որ առաջին անգամ հայ կին թեկնածու է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական»  (CHP) կուսակցությունը։ CHP-ն Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում նախընտրական ցուցակի առաջին տեղում ներկայացրել է հայազգի Սելինա Օզուզուն Դողանի թեկնածությունը։

Հայուհին ծնվել է 1977-ին, Ստամբուլում: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Աշխատում է փաստաբանական գրասենյակում: Հայերենից եւ թուրքերենից բացի տիրապետում է նաեւ անգլերենին եւ ֆրանսերենին:

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2015-ի հունիսի 7-ին։