«BBC»-ն Լեռնային Ղարաբաղի մասին ռեպորտաժ է պատրաստել: Բրիտանական հեռարձակող կորպորացիայի կովկասյան թղթակից Ռայհան Դեմիտրիեն այցելել է տարածաշրջան:
Հաշվի առնելով, որ Ուկրաինայի արեւելքում հրադադարի ռեժիմն անկայուն է թվում եւ վտանգ կա, որ դա կարող է «սառեցված» հակամարտության վերածվել, լրագրողուհին որոշել է այցելել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի պատկերացում կազմի, թե ինչպես են ապրում հանրապետություններում, որոնք իրենց անկախ են հռչակել, սակայն չեն ճանաչվել աշխարհի կողմից:




























