Չեխիայի արեւմուտքում գտնվող Ռակովնիկ քաղաքի մոտակա տարածքը հայտնվել է հողմամրրիկի էպիկենտրոնում: Զոհեր եւ լուրջ ավերածություններ չկան, սակայն հարակից անտառում հարյուրավոր ծառեր են կոտրվել ու արմատախիլ եղել:

Այս տարածքի համար անսովոր ու երբեւէ չգրանցված երեւույթը նոր փաստարկ կարող է դառնալ կլիմայական փոփոխությունների եւ գլոբալ ջերմացման մասին պնդողների համար, հաղորդում է Vesti.ru-ն:

Տորնադոն բնորոշ է արեւադարձային խոնավ կլիմայով տարածքներին: