Աշխատանքից ազատվել է Իջևանի անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Նա այդ պաշտոնում աշխատում էր երկար տարիներ՝ մոտ 10 տարի, եղել է ՕԵԿ անդամ, մի քանի կուսակցություններ է փոխել: Իսկ թե ինչն է աշխատանքից ազատման պատճառ հանդիսացել, չհաջողվեց պարզել: Արծրուն Ղալթախչյանը աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն:





























