Շվեդիայի նախկին վարչապետ, թուրքամետ դիրքորոշումներով հայտնի Կարլ Բիլդը խիստ քննադատության է ենթարկել թուրքական իշխանություններին սոցցանցերի գրաքննության համար։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Կարլ Բիլդը Twitter-ի իր էջում անդրադարձել է թուրքական դատական մարմինների կողմից սոցցանցերը փակելու իրավասությանը եւ գրել հետեւյալը. «Թուրքիան դատախազներին Facebook, Twitter եւ Youtube կայքերը փակելու իրավասություն տալով՝ վնասում է իրեն։ Դա բացարձակ ապուշություն է»։
Նշենք, որ մի առիթով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Կարլ Բիլդը Եվրոպայի արտաքին քաղաքականության ամենախելացի մասնագետներից է եւ մեծ փորձ ունեցող պետական գործիչ։





























