Ամերիկյան Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքն ապրիլի 24-ը հայտարարելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այս մասին գրում է տեղական «Boulder Daily Camera»-ը:

Քաղաքային խորհրդի անդամ Ջորջ Կարակեխյանը խորհրդի նիստը բացել է՝ ընթերցելով Հիշատակի օրվա մասին բանաձեւը, որը հայտարարվելու է նաեւ նահանգի մակարդակով:

Կարակեխյանը հուզված ձայնով հիշեցրել է, թե ինչպես է Հիտլերը, արդարացնելով Եվրոպայում ցեղասպանության քաղաքականությունը, ասել. «Ի վերջո, այսօր ո՞վ է խոսում հայերի կոտորածների մասին»: Նա Բոուլդերի բնակիչներին խնդրել է հիշել սպանված հայերի մասին: