Օխոտի ծովում խորտակված «Հեռավոր Արեւելք» նավի անձնակազմի որոնումների ակտիվ փուլը կդադարեցվի ապրիլի 10-ին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ Հեռավորարեւելյան տարածաշրջանային կենտրոնի  ներկայացուցչին:

«Այսօր ԱԻՆ-ի «Մի-8» ուղղաթիռը վերջին անգամ թռիչք կիրականացնի աղետի վայրում, ապա կվերադառնա իր բազան»,-ասել է ԱԻՆ-ի ներկայացուցիչը:

Ներկայումս անհայտ է մնում 13 նավաստիների ճակատագիրը: Ընդհանուր առմամբ, փրկվել է 63, զոհվել՝ 56 մարդ:

Հիշեցնենք, որ «Հեռավոր Արեւելք»-ը խորտակվել էր ապրիլի 2-ին Մագադանից 300 կմ հեռավորության վրա։ Տախտակամածի վրա եղել է 132 մարդ, որոնցից 63-ը փրկվել են, իսկ 56-ը զոհվել։ 13 մարդու ճակատագիր անհայտ է մնում: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 20 հազար քառ. կմ ջրային տարածք։