Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիա փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում` ավտոճանապարհի երթեւեկելի հատվածում, 2 տղամարդ են ընկած. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 32 ՕՍ 697 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Զ.) վրաերթի է ենթարկել 3 քաղաքացիների, որոնք, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ: