Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունիի կինը դատարանում կպաշտպանի Մալդիվյան Հանրապետության նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ամալ Ալամուդին Քլունին դարձել է նախկին նախագահի փաստաբանը, որին մեկ ամիս առաջ դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ հակաահաբեկչական օրենսդրության հոդվածներով:

«Ես շատ ուրախ եմ, որ այդպիսի հեղինակավոր թիմը համաձայնել է իր վրա վերցնել իմ պաշտպանությունը»,-ասել է երկրի նախկին նախագահը: