Հյուսիսային Կորեան կարճ հեռահարության 2 հրթիռ է գործարկել Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերի՝ Սեուլ այցից առաջ։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ՊՆ-ին։

Պենտագոնի ղեկավարը ապրիլի 9-ին պլանավորում է բանակցություններ վարել իր հարավկորեացի գործընկեր Հան Մին Գուի հետ եւ հանդիպել երկրի նախագահ Պակ Կըն Հեին, գրում է Gazeta-ն։

Ապրիլի 6-ին Հյուսիսային Կորեան հայտարարել էր Ճապոնական ծովի արեւելյան հատվածը նավերի համար փակելու մասին։