ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման CNN հեռուստաալիքին պատմել է, որ իր դստերը մեքենա վարել են սովորեցրել հատուկ ծառայության աշխատակիցները։
«Կարծում եմ, որ մեքենա վարելը Մալիին նորմալության զգացողություն է ապահովում, քանի որ նրա ընկերները նույնպես մեքենա են վարում։ Իմ երեխաները պետք է սովորեն ապրել այս աշխարհում այնպես, ինչպես բոլոր նորմալ երեխաները»,- ասել է Միշել Օբաման ապրիլի 9-ին տված հարցազրույցում։
Համաձայն տիկին Օբամայի՝ 16-ամյա Մալիան երբեմն մեքենայով շրջում է Սպիտակ տան շուրջ։ Մեքենայում հրահանգիչի փոխարեն հատուկ ծառայության աշխատակիցներն են լինում, գրում է Lenta-ն։
Իսկ Միշել Օբամային մեքենա վարել թույլ չեն տալիս։ԱՄՆ առաջին տիկինը խոստովանում է, որ 7-8 տարի է՝ ինքը մեքենա չի վարել եւ արդեն մոռացել է երթեւեկության կանոնները։





























