Եգիպտոսի Սինայի թերակղզում հրաձգության հետեւանքով սպանվել է 13, վիրավորվել 6 մարդ, հաղորդում է PressTV հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ ականանետային կրակոցներից Սինայի թերակղզու հյուսիսում սպանվել է 11 քաղաքացիական անձ եւ երկու զինվոր:

Ականն ընկել է Շեյխ Զուվեյդ քաղաքի բնակելի թաղամասի վրա, իսկ զինվորները պայթել են ականի վրա: