ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռուստատեսային ռեպորտաժում երեւացել է վիրակապված ձեռքով: Այս մասին են վկայում լուսանկարները, որոնք այսօր՝ ապրիլի 9-ին, տարածել է «Կիոդո» գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ այդ տվյալների, ԿԺԴՀ կենտրոնական հեռուստատեսությունն ապրիլի 8-ին ռեպորտաժ է ցուցադրել, որտեղ Կիմ Չեն Ընն այցելում է Փհենյանի մեքենաշինական գործարաններից մեկը: Կադրերում երկրի առաջնորդի աջ ձեռքը վիրակապված է եղել: Գործակալությունը նշում է, որ «վնասվածքը լուրջ չէ, քանի որ Կիմ Չեն Ընը թափահարում է ձեքն ու ժպտում»: