Շիրակի մարզի արդեն նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը չի ցանկանում մեկնաբանել իր ազատման մասին տեղեկությունը:

NEWS.am-ի հարցին, թե ինչու է աշխատանքից ազատվել եւ այժմ ինչով է զբաղվում, Վարդան Նադարյանը պատասխանեց. «Խնդրում եմ՝ մեր լրատվականից ճշտեք: Ոչ մի քոմենթ»:

Նշենք, որ Նադարյանն աշխատանքից ազատվել է ապրիլի 7-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով: Նա ուղարկվել է կադրային ռեզերվ: Նադարյանի փոխարեն նույն օրը նշանակվել է Գրիշա Ամիրխանյանը: