Ադրբեջանում հերթական լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացվում: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորավարժությունները անցկացվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ: Պաշտպանության  նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ծանոթացել է տեխնիկայի ու դաշտային պայմաններում գործող զորամասերի իրավիճակին, դրանց պատրաստվածության աստիճանին:

Զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումների ու տեխնիկայի թվաքանակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: