Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը անդրադարձել է ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովի հայտարարությունը։
«Ադրբեջանի անկախության ու ինքնիշխանության հարցում ԱՄՆ աջակցությունը միայն բառերից եւ հայտարարություններից չէ բաղկացած։ Մենք մեր արարքներով ապացուցում ենք, որ համագործակցելով ցանկանում ենք Ադրբեջանին կայուն ապագա ապահովել»,- haqqin.az-ի հետ զրույցում Ալեքսեյ Պուշկովի հայտարարությունը այսպես է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։
Հիշեցնենք, որ նախօրեին Պուշկովը հայտարարել էր, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան գործունեությունը մի շարք հարցեր է առաջ բերում։ ԱՄՆ դեսպանատանը նշել են, որ ՌԴ Պետդումայի անդամի հայտարարությունը անհիմն է։
«Դեռեւս մարտի 31-ին ԱՄՆ փոխպետքարտուղար Էնթոնի Բլինքնեը հայտնել էր, որ Ռուսաստանի սահմաններին այդ պետության գործունեությունը վտանգ է ներկայացնում միջազգային աշխարհակարգի համար»,- նշել են դեսպանատանը։





























