Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, նրա բարձրաստիճան համախոհներն ու Սահմանադրական դատարանի դատավորները իշխանության բռնազավթման գործով անցնող ֆիգուրանտ են դարձել։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարարության՝ լյուստրացիայի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի անդամ Կարլ Վոլոխը։
Նրա խոսքով՝ նախօրեին «Ուկրաինայի համար բացարձակ ճակատագրական գործի» նախապատրաստման շրջանակներում Ուկրաինայի անվտանգության ծառայությունը եւ Գլխավոր դատախազությունը հավանություն են տվել հետաքննություն սկսելու որոշմանը։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունում գրանցված գործը վերաբերում է «երկրում իշխանությունը բռնազավթելու եւ սահմանադրական կառուցվածքը փոխելու նպատակով հանցավոր դավադրության կազմակերպմանը»։
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը իշխանազրկվել էր անցյալ տարվա փետրվարին։ Այս պահին նա գտնվում է Ռուսաստանում։





























