Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցի մեջ ոչ մի վատ բան չկա։ Այս մասին ապրիլի 9-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Նա ծագումով հայ է, որոշել է գալ Հայաստան։ Կարծում եմ, որ դրանում ոչ մի վատ բան չկա»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան էր այցելել ապրիլի 8-ի երեկոյան ամուսնու՝ ռեփեր Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի ու դստեր հետ։

Քարդաշյաննեը իջեւանել են Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որտեղ ամրագրել են 2 հարկ: