Երեւանում եւ ողջ Հայաստանում ապօրինի գործունեություն ծավալող տաքսիստներն անպայման կտուգանեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Տուգանքները շատ բարձր չեն լինի, բայց անպայման կգանձվեն, եթե նախարարության տեսչությունն ու ճանապարհային ոստիկանությունը առանց լիցենզիայի տաքսիստների հայտնաբերեն:

Վերջին մի քանի շաբաթներին աշխատանքի օրինական ռեժիմի են անցել մոտ 7 հազար տաքսիստներ: «Դա մեր նպատակն է: Մեն ուզում ենք  մարդկանց աշխատելու հնարավորություն տալ, բայց միաժամանակ կանոնակարգել շուկան հանուն սպառողների»,-հայտարարել է Բեգլարյանը:

Նշենք, որ տաքսիստների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ի գնահատականներով, Երեւանում կա մոտ 20 հազար տաքսիսը, որոնցից օրինական դաշտում գործում է լավագույն դեպքում դրանց կեսը: