Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով երկու մեղադրյալներ բողոքարկել են կալանքի որոշումը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին.՝ վկայակոչելով նրանց փաստաբաններին:

«Ես դատարան բողոք եմ ներկայացրել Համզաթ Բահաեւի կալանքի որոշման վերաբերյալ, որտեղ առաջարկել եմ անօրինական ու անհիմն ճանաչել կալանքի որոշումը: Ես պահանջել եմ չեղյալ հայտարարել նրա խափանման միջոցը եւ ազատ արձակել»,-ասել է նրա փաստաբան Զաուրբեկ Սադախովը:

Բացի այդ, իր պաշտպանյալ Շադիդ Գուբաշեւի կալանքի որոշումը բողոքարկել է նաեւ նրա պաշտպան Իլյա Տրոֆիմովը: