Հանրապետության տարածքում` ապրիլի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավային 5-10 մ/վրկ. արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ. արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ, հորդառատ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +24+26 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,

Կոտայքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,

Լոռիում՝  գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +18+23,

Տավուշում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝  +20+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +20+25,

Արարատում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +23+26,

Արմավիրում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +23+26,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +23+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +27+30,

Սյունիքի նախալեռներում՝ +12+17, ցերեկը՝ +18+23,

Lեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝  +26+28: