Վերաքննիչ դատարանը մերժել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով նախապես չխոստացած պարտակում մեղադրանքով կալանավորվածների խափանման միջոցը կալանքը չի փոխվել:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործի շրջանակներու կալանավորված Նարեկ Հովսեփյանի փաստաբանը՝ Լեւոն Ղազարյանը:

Նա նշեց, որ դատարանը մերժել է 4 մեղադրյալների խափանման միջոցը փոխել, իսկ 5-րդի մասով էլ նիստը կկայանա այսօր: Փաստաբանն ասաց, որ անիմաստ են համարում Վճռաբեկ դատարան դիմել, քանի որ ենթադրում են՝ դրանից օգուտ չի լինի, խափանման միջոցը չի փոխվի:

Այսօր Վերաքննիչ դատարանը կքննարկի Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբոր՝ Կարեն Երեմյանի խափանման միջոցի հարցը: Նրա փաստաբանը՝ Հրանտ Անանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործի շրջանակներում որեւէ նոր բան չկա, ոչ մի նոր հարցաքննություն, փորձաքննություն կամ առերեսում չի եղել:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել էին։ Մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ: Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Ոստիկանությունը մարտի 12-ին հետախուզում էր հայտարարել  ՀՀ քրեական օրենսգրքի 104  եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ: Նրանք 11 օր հետախուզման մեջ գտնվելուց հետո ինքնակամ ներկայացել էին Ազգային անվտանգության ծառայություն, այժմ կալանավորված են: Իսկ դրանից առաջ էլ կալանավորվել էին եւս  5 հոգի: