Արդշինբանկը ապրիլի 3-ից իր բոլոր հաճախորդներին առաջարկում է միանգամից 2 նոր «Best» եւ «ConversTransfer» դրամական փոխանցումների համակարգեր, որոնք սպասարկվում է Բանկի ՀՀ եւ ԼՂՀ տարածքում գտնվող 56 սպասարկման կետերում:

«Best» եւ «ConversTransfer» համակարգերով հնարավոր է ԱՊՀ երկրներ ուղարկել եւ ստանալ փոխանցումներ ԱՄՆ դոլարով, Եվրոյով եւ ՌԴ ռուբլով:

«Best»-ի հետ ձեռքբերված հատուկ պայմանավորվածության շնորհիվ ռուսական ООО «Объединенный Национальный Банк»-ից հնարավոր է Արդշինբանկ ուղարկել փոխանցումներ 0% սակագնով:

Նոր համակարգերի սպասարկումը եւ արտոնյալ սակագնով փոխանցումներ կատարելու հնարավորությունն ուղղված են ազգաբնակչության համար լրացուցիչ հարմարություններ ստեղծելուն եւ նրանց` ֆինանսական ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելուն:

Համակարգերով ուղարկված փոխանցում ստացողը գումարը ստանալիս որեւէ միջնորդավճար չի վճարում եւ հնարավորություն ունի ստանալ գումարն ուղարկելուց անմիջապես հետո:

«Best» եւ «ConversTransfer» համակարգերը ներդնելով` Արդշինբանկը մեկ վայրում է հավաքում բոլոր առաջատար համակարգերին, սպասարկելով 9 համակարգ միասին` Avers, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, Ria, Best եւ ConversTransfer, որոնք նույնպես առաջարկում են մրցունակ սակագներ եւ սպասարկման կետերի լայն աշխարհագրություն:

Նշենք, որ Արդշինինբանկն ունի 50 սպասարկման կետ ՀՀ-ում, 6` ԼՂՀ-ում եւ ներկայացուցչություն Փարիզում: