Այսօր Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարությունը հայտնել է, որ երկրի հարավում գտնվող Օկինավա շրջանի Գինովան քաղաքի 57ամյա մի բնակիչ մահացել է A/H1N1 գրիպից: Նախարարության տվյալներով, երկրում այդ հիվանդությամբ վարակվածների թիվը անցել է 5 հազարից:

Առաջին մահվան դեպքն է գրանցվել նաեւ Հարավային Կորեայում: Լրատվամիջոցների փոխացմամբ, մահացածը վերջերս Թաիլանդից վերադարձած մի տարեց տղամարդ է եղել: Հարավային Կորեայում արձանագրված հիվանդների թիվը անցնում է 2 հազարից: