Ընտանեկան երջանկությունը գալիս է ուղիղ 2 տարի 11 ամիս եւ 8 օր հետո: Նման տեղեկություններ են ստացվել Մեծ Բրիտանիայի 4 հազար բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ամուսնության երրորդ տարեդարձից առաջ ամուսինն ու կինը վերջնականապես հաշտվում են միմյանց սովորությունների հետ, որոնք նախկինում նյարդայնացնում էին նրանց: Համարյա նույն շրջանում ամուսինները հստակեցնում են ապագայի պլանները: Ինչպես հաղորդում է Vrach-tv-ն, 2 տարի 4 ամիս համատեղ սեքսուալ կյանքից հետո ամուսնական զույգը դառնում է շատ ներդաշնակ:

Այդ ընթացքում զուգընկերները ադապտացվում են միմյանց եւ զգում առավելագույն բավարարություն իրար  հետ շփումից: