Փրկարար ծառայությունը ապրիլի 9-ին, ժամը 21.40-ին տեղեկություն է ստացել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վթար. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա» մակնիշի 10 MM 015 եւ «ԲՄՎ» մակնիշի 68 SD 068 պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան եւ կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:





























