«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան Կոտայքի մարզի Նոր գյուղով անցնող Գետառ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ջուրը լցվել է տներն ու անասնագոմերը: Գետի վարարումից տուժել են Նոր գյուղի մոտ 10 տան բակեր, ջուրը լցվել է նաեւ նկուղներ:
Ինչպես «ՀԺ»-ին հայտնել են Նոր գյուղի գյուղապետարանից, վարարումը տեղի է ունեցել շատ արագ: Նորգյուղցիները հազիվ են հասցրել անասուններին հանել գոմերից: Դեռ կեսգիշերին գյուղացիներն ու փրկարարները համատեղ ուժերով փորձել են նվազեցնել ջրի հոսքը:
Նախօրեին Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է այն գետերի ցանկը, որոնք կարող են ապրիլի 10-11-ին, պայմանավորված բարձր ջերմաստիճանով եւ տեղումներով, վարարել: Այդ շարքում Գետառը չկա: Գետառը սկիզբ է առնում Գեղամա լեռներից, ու փաստորեն՝ այնտեղ ձնհալն սկսվել է սպասվածից էլ շուտ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























