Օխոտի ծովում խորտակված ձկնորսական նավի վրա գտնվող Սախալինի շրջանի 5 բնակիչների մահացած են ճանաչել։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սախալինի շրջանի 5 բնակիչ, որոնք անհետ կորել էին, մահացած են ճանաչվել։ Այդ կապակցությամբ նրանց ընտանիքները նույնպես 1 մլն ռուբլի կստանան պետական բյուջեից»,- ասված է տեղական իշխանությունների տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Դալնի Վոստոկ» նավի զոհված նավաստիների մարմինները տեղափոխող արկղերը բացելիս հայտնաբերվել է նախկինում չհաշվառված մեկ դիակ։ Այսպիսով՝ նավաբեկության զոհերի թիվը հասել է 62-ի։ Եվս 7 մարդ շարունակվում է անհետ կորած մնալ։





























