ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում 19-ամյա Արթուր Անդրանիկ Առաքելյանը մոտ մեկ տարվա զինծառայող էր: NEWS.am-ի տեղեկություններով՝ նա զորակոչվել է 2014թ գարնանը, Երեւանից է: Իսկ թե ինչի հետեւանքով է զինծառայողը մահացել, մեր աղբյուրները փոխանցեցին, որ դժբախտ պատահար է եղել: Ֆուտբոլ խաղալու ժամանակ զինվորն ընկել է, ստացել գանգուղեղային վնասվածք, տեղափոխել են հոսպիտալ, վիրահատել են եւ մի քանի օր անց մահացել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում մահացել է զինծառայող, 1996թ. ծնված Արթուր Անդրանիկի Առաքելյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակացությունը հայտնում Ա. Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:





























