Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 03.37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի «Կոստոյ պալեր» կոչվող թաղամասում այրվում է երկհարկանի տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա4 թաղամասի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտ ամբողջությամբ այրվում են անասնագոմի տանիքի փայտա կառուցատարրերը (120 քմ) եւ այնտեղ կուտակված անասնակեր (300 հակ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.22-ին, մարվել՝ 05.45-ին: