ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը նախատեսում է ապրիլի 12-ին հայտարարել երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, հաղորդում է New York Daily News-ը՝ վկայակոչելով Քլինթոնին մոտ կանգնած աղբյուրը:
Ենթադրաբար, Հիլարի Քլինթոնը հանդես կգա հեռուստաուղերձով, որը կտարածվի սոցիալական ցանցերում, հաղորդում է Gazeta-ն:
Քլինթոնը համարվում է Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի պոտենցիալ թեկնածուներից ամենահայտնին: Փորձագետները համարում են, որ այս անգամ նրա համար դժվար չի լինի անցնել նախնական փուլերը: Նախորդ անգամ Քլինթոնը փորձել է նախագահի թեկնածու առաջադրվել 2008-ին, սակայն այն ժամանակ դեմոկրատների կողմից նախագահի թեկնածու առաջադրվեց Բարաք Օբաման եւ հաղթեց ընտրություններում:





























