Անհայտ անձը հարձակվել է Քաթարում ԱՄՆ դեսպանատան վրա: ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հարձակման հետեւանքով վիրավորվել է մեկ աշխատակից: Հարձակվողը ձերբակալվել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Քաթարում գտնվող իր քաղաքացիներին «բարձր պահպանել զգոնություն, խուսափել մարդաշատ վայրերից, նախապես մանրամասն պլանավորել իրենց տեղաշարժը, արտաքնապես չտարբերվել բազմության մեջ»: