NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Պռոշյան գյուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալրիր տարածքում ապրիլի 9-ին տղամարդու դիակ է հայտնաբերվել: Ավելի ուշ պարզվել է տղամարդու ինքնությունը, նա նույն գյուղի 52-ամյա բնակիչն է եղել:
Թե ինչ հանգամանքներում է տղամարդը մահացել, հայտնի կլինի նախաքննության ավարտից հետո: Նախնական տեղեկություններով դիակի վրա բռնության հետքեր չեն եղել: Քննություն է կատարվում:





























