Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում այսօր՝ ապրիլի 10-ի գիշերը, արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Դեպքին ականատեսներցի մեկը NEWS.am-ին պատմել է, որ ժամանման սրահում վիճաբանություն է տեղի ունեցել երկու քաղաքացու միջեւ, որը վերածվել է ծեծկռտուքի: Տղամարդը ոտքերով ու ձեռքերով սկսել է հարվածել իր հետ վիճաբանող կնոջը, ինչը տեսնելով` օդանավակայանի ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել:
Քիչ հետո պարզվել է, որ նրանք ամուսիններ են եղել, ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ է նման քայլի դիմել:




























