ՀՀ Քննչական կոմիտեն մանրասներ է հայտնում դժբախտ պատահարի հետեւանքով 19-ամյա զինվորի մահանալու դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է.

«Ապրիլի 9-ին, ժամը 19:40-ի սահմաններում, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Անդրանիկի Առաքելյանը, ով զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել ապրիլի 5-ին, ժամը 17:45-ին՝ բաց գանգուղեղային վնասվածք, հիպովոլեմիկ շոկ, կոմա ախտորոշմամբ:

Զինծառայողը վնասվածքն ստացել էր դժբախտ պատահարի արդյունքում ապրիլի 5-ին, ժամը 17:20-ի սահմաններում, զորամասում ֆուտբոլ խաղալու ժամանակ՝ ձեռքերով դարպասաձողից կախվելիս վայր ընկնելու եւ դարպասը գլխին ընկնելու հետեւանքով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր»: