«Օրինաց երկիր» կուսակցությունը ԲՀԿ նախկին անդամներից արդեն դիմումներ է ստացել։ Այս մասին ապրիլի 10-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ «Օրինակ երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

Հարցին, թե «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները չե՞ն միանում արդյոք «Օրինաց երկրին», Բիշարյանը պատասխանել է. «Եթե դուք հարցնում եք ԲՀԿ անդամների մասին, ապա այո, փետրվարին տեղի ունեցած քաղաքական փոթորկից հետո մենք նման դիմումներ ստանում ենք։ Եթե հարցնում եք պատգամավորների պլանների մասին, ապա կարծում եմ ամեն խոսակցություն չարժե բարձրաձայնել»։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ԲՀԿ համագումարի ժամանակ, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին։ Կուսակցության ղեկավարությունը ստանձնել էր Նաիրա Զոհրաբյանը։ Այս պահին ԲՀԿ խմբակցության 36 պատգամավորներից մնացել է 33-ը, որոնցից կուսակցությունում են 22-ը։