Երեւանի արձանների մեծ մասը աղետալի վիճակում են եւ ենթակա են ռեստավրացիայի։ Այսօր` հուլիսի 27-ին նման հայտարարություն արեց Ալ. Թամանյանի տուն-թանգարանի տնօրեն Ալեքսանդր Թամանյանը։ Նրա տեղեկացմամբ՝ երեւանյան արձանները ոչ քարից են, ոչ էլ ձուլված են, դրանք բրոնզե թիթեղներով հավաքված են պողպատե կմախքի վրա։ Դրանցից են օրինակ՝ Մայր Հայաստանը կամ Սասունցի Դավիթը։ Դրանք բոլորը վերանորոգման կարիք ունեն, որն ինքնին շատ ծախսատար է:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























