Իշխող Հանրապետական կուսակցությունը թող վերջապես հասկանա, որ երբեմն պետք է նաեւ մտածել։ Այս մասին ապրիլի 10-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը։
Շարմազանովը քննադատել էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ՀԱԿ խմբակցության քաղաքական պրագմատիզմը՝ հայտարարելով, որ նման հարցերում պրագմատիզմի մասին անգամ մտածել պետք չէ։ «Շատ տիպիկ հայտարարություն էր. չի կարելի մտածել։ Ոչ, ընկերնե՛ր, մտածել կարելի է։ Իհարկե ոմանք գլխի էլ չեն ընկնում այդ մասին։ Այդ առումով պարոն Շարմազանովը tabula rasa է»,- ասել է Զուրաբյանը։





























