Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորները սովորություն են դարձրել իշխանական կուսակցությունից որեւէ մեկին ինչ-որ բան ասել, ապա գաղտագողի դուրս գալ խորհրդարանի նիստերի դահլիճից: Այդ մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում կայացած ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Նրանք նույնիսկ չեն ցանկանում լսել, թե ինչ են պատասխանել իրենց: Նրանց համար դա կարեւոր չէ: Նրանք ցանկանում են, որպեսզի մենք մշտապես արձագանքենք, թեման ընդարձակվի, որպեսզի մամուլը նրանց մասին գրելու նյութ ունենա: Ուստի ես պարզապես չեմ ցանկանում խոսել նմանատիպ ելույթների մասին: Ես դրանք ուշադրության արժանի չեմ համարում», - ասաց Բաղդասարյանը: