Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը անհանգստություն է հայտնել Կիպրոսի խորհրդարանի կողմից վերջերս ընդունած մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող բանաձեւի կապակցությամբ։
«Թեեւ ես ամբողջովին գիտակցում եմ օրինագծի մարդասիրական մտադրությունը, բայց կարծում եմ, որ այդ միջոցը լուրջ անհանգստության տեղիք է տալիս խոսքի ազատության միջազգային նորմերի տեսակետից»,- հայտարարել է Միյատովիչը։
ԵԱՀԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ պատմության հարցերի շուրջ քննարկումների քրեականացումը, ներառյալ կեղծ ու վիրավորական հայտարարությունները, չեն նպաստում ԵԱՀԿ անդամ երկրների հասարակությունների, իշխանությունների եւ մարդկանց միջեւ հարաբերությունների բարելավմանը։





























