Դեռ պարզ չէ Աբովյանում քաղաքապետի ընտրության օրը, սակայն օրեցօր թեկնածուների նոր անուններ են շրջանառվում: Մեզ հասած տեղեկություններով՝ ՏԻՄ ընտրություններում հնարավոր է թեկնածու առաջադրի նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը: Որպես հավանական թեկնածու՝ շրջանառվում է Շահեն Մեղրյանի եղբոր՝ Պետրոս Մեղրյանի անունը, ով աշխատում է հարկայինում:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռ այդ հարցը չեն քննարկել, Աբովյանում ՏԻՄ ընտրությունների մասին չեն էլ հայտարարել, երբ կհայտարարեն, իրենք կանդրադառնան եւ որոշման մասին կտեղեկացնեն:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ, Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ, այժմ պետք է արտահերթ ընտրություններ կայանան: Քաղաքապետի հավանական թեկնածուներից է համարում Ծառուկյանի սանիկը՝ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, Ծառուկյանի օգնական Վահագն Գեւորգյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայրը, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը:




























