Գյումրիում ապրիլի 6-ի գիշերը դաժան ծեծի ենթարկված 48-ամյա Արթուր Պետրոսյանը տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին ասաց «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

«Ապրիլի 10-ին տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք, վիճակը նորմալ է, գտնվում է հետվիրահատական շրջանում»,- ասաց հիվանդանոցի տնօրենը:

Նշենք, որ Արթուր Պետրոսյանի մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի եւ որովայնի բութ վնասվածքներ, ուղեղի ցնցում, փայծախի եւ միզապարկի պատրվածքներ:

Մեր տեղեկություններով՝ ծեծի ենթարկվածն ավտոբուսի վարորդ է, աշխատում է Գյումրիի 40 համարի երթուղայինում:

Հիշեցնենք, որ ոստիկանության նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու դեպքի հանգամանքները: