Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանից վերադառնալու ճանապարհին օդանավում զրուցել է լրագրողների հետ՝ անդրադառնալով նաեւ 1915-ի հետ կապված ուղերձին։
Թուրքական imctv կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին լրագրողները հիշեցրել են նախորդ տարի ապրիլի 24-ից առաջ հայերին ուղղված նրա ցավակցական ուղերձը եւ հետաքրքրվել այս տարվա ռազմավարությամբ։
Էրդողանը պատասխանել է, որ այս տարվա ուղերձը լինելու է ապրիլի 23-ին, Ստամբուլում անցկացվելիք «Խաղաղության գագաթնաժողովի» ժամանակ»։
Թուրքիայի նախագահը լրագրողներին հիշեցրել է, որ հայկական ԱՍԱԼԱ-ն սպառնացել է Չանաքքալեի միջոցառմանը մասնակցել ցանկացող երկների առաջնորդներին։





























