PKK-ի առաջնորդներից Ջեմիլ Բայըքը գերմանական WDR-ին եւ NDR-ին տված հարցազրույցներում Գերիմանիայում 1990-ականներին իրականացրած գործողությունների համար ներողոթյուն է խնդրել։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Ջեմիլ Բայըքի ներողության հետ կապված՝ շեշտելով, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն)  միայն ներողությունը բավարար չէ, որ այդ կառույցին Գերմանիան հանի ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։