Այս տարի մայրաքաղաքում կանաչապատվել է ավելի քան 4,5 հա տարածք, վերանորոգվել ու բարեկարգվել է 30 բակ, 8 կամրջի վրա տեղեադրվել են ծաղկազամբյուղներ։ Այս թվերը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց մայրաքաղաքի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանը։ Նրա ներկայացմամբ, կանաչապատումը հիմնականում իրականացվել է Արաբկիր. Կենտրոն, Ավան, Նոր Նորք համայնքներում, բայց հատկապես շեշտադրվել է Կենտրոն համայնքի կանաչապատումը։
Ընդհանուր առմամբ, Մաքսապետյանի խոսքով, կանաչապատմանը այս տարի տրամադրվել է 500 մլն դրամ, որն ավելին է, քան անցած տարվա հատկացումները: Գլխավոր դենդրոլոգը, սակայն, չկարողացավ հիշել, թե որքան է կազմում այս եւ նախորդ տարվա ընթացքում կանաչապատման համար հատկացված գումարների տարբերությունը:
Հարցին, թե արդյո՞ք կամուրջների ծաղկազամբյուղները որեւէ կերպ հսկվում են, հաշվի առնելով, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել դրանց անհետացման դեպքերը, գլխավոր դենդրոլոգը պատասխանեց, որ յուրաքանչյուր օր այդ ծաղիկները խնամվում եւ վերահսկվում են մինչեւ ժամը 18-ը, նույնիսկ իրավապահ մարմիններին էլ հանձնարարված վերահսկել դրանք։
Նա տեղեկացրեց, որ աշնանը կսկվեն ծառերի ձեւավորման աշխատանքները, իսկ ծաղկազամբյուղները կշարունակեն գեղեցկացնել կամուրջները մինչեւ աշնան վերջ։



















