«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ կառավարությունում ոստիկանության 2014թ. գործունեության մասին հաշվետվություն է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին այս մասին հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը:
Հետաքրքիրն այն է, որ ոստիկանության մամուլի ծառայությունը այս մասին որեւէ տեղեկություն չի հաղորդել եւ ոստիկանության կայքում, ի տարբերություն կառավարության կայքի, սրա մասին որեւէ հաղորդագրություն չկա:
Մեր աղբյուրների պնդմամբ, երեկվա այդ քննարկման հետեւանքով Աբրահամյանի եւ Գասպարյանի առանց այն էլ սրված հարաբերությունները ավելի են սրվել:
Ասում են, քննարկումից հետո երկուսն էլ նեղ շրջապատում արտահայտվել են, թե երբ Սերժ Սարգսյանը վերադառնա Իտալիայից, գնալու են նրա մոտ եւ հարց են բարձրացնելու կամ ես, կամ նա: Չի բացառվում, սակայն, որ մինչեւ Սարգսյանի վերադարձը էմոցիաները հանդարտվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























