Իսլամական պետության գրոհայինները խոստացել են ԱՄՆ-ում կրկնել 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը։ Այս մասին հայտնում է SITE կազմակերպությունը, որն ուսումնասիրում է համացանցում ահաբեկիչների ակտիվությունը։
Գրոհայինների բոլոր հաղորդագրությունները միավորված են ընդհանուր հեշթեգով՝ «ՄենքՆորիցԿվառենքԱմերիկան» եւ հղում են կատարում սեպտեմբերի 11-ի եւ աշխարհում համանման ահաբեկչություններին։ Ընդ որում նրանք խոստանում են նոր զանգվածային ահաբեկչություններ կազմակերպել, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Հիշեցնենք, որ 2001թ. սեպտեմբերի 11-ին «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպությունը ԱՄՆ-ում 2 ինքնաթիռով հարվածեց Նյու Յորքի հանրահայտ երկվորյակ աշտարակներին եւ Պենտագոնի շինությանը։ Ահաբեկչության հետեւանքով զոհվեց 3 հազար մարդ։





























