ԱՄՆ-ի եւ Կուբայի նախագահներ Բարաք Օբաման եւ Ռաուլ Կաստրոն Պանամայում տեղի ունեցած «Ամերիկաների գագաթնաժողովում» միմյանց ձեռք են սեղմել:
Գագաթնաժողովի բացման արարողությանը Օբաման եւ Կաստրոն զրուցել են այլ պետությունների առաջնորդների հետ միասին: Պատշոնյաներից մեկի խոսքով՝ սա ոչ պաշտոնական շփում էր եւ ԱՄՆ-ի եւ Կուբայի առաջնորդների միջեւ առարկայական զրույց չի ծավալվել, հայտնում է «RBK»-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ն եւ Կուբան մոտենում են հարաբերությունների կարգավորման գործընթացին, իսկ երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների առաջնորդները հանդիպել են 50 տարվա ընթացքում առաջին անգամ:
Ակնկալվում է, որ Օբաման եւ Կաստրոն ապրիլի 11-ին կհանդիպեն, որի ընթացքում կխոսեն դիվանագիական հարաբերությունների լիարժեք վերականգնման ուղղությամբ իրենց գործադրած ջանքերի մասին:
2014թ, վերջին Օբաման հայտարարել էր Կուբայի հետ հարաբերությունները վերականգնելու մտադրության մասին:





























