ԱՄՆ-ի գլխավոր դատախազն ու արդարադատության նախարար Էրիկ Հոլդերն արգելել է գերատեսչության աշխատակիցներին օգտվել մարմնավաճառների ծառայություններից:
Արգելքը տարածվում է նախարարության բազմաթիվ ստորաբաժանումների վրա, ներառյալ Թմրանյութերի դեմ պայքարի վարչության եւ Հետախուզությունների դաշնային բյուրոյի: Այս երկու հատուկ ծառայությունների գործակալները լատինամերկյան երկրներից մեկում ներգրավվել են սկանդալի մեջ. ներքին հետաքննությունը բացահայտել է, որ նրանք մարմնավաճառների հետ կազմակերպել են «սեքս երեկույթներ»:
Հոլդերի խոսքով՝ արգելքը տարածվում է նաեւ այն երկրների աշխատակիցների վրա, որտեղ նման վարքագիծը օրինական է եւ չի դատապարտվում հասարակության կողմից: Նա հստակեցրել է, որ եթե նախարարության աշխատակիցը օգտվում է վճարովի սեքսից, դա նրան դարձնում է խոցել շանտաժի եւ շորթման տեսանկյունից, ինչպես նաեւ կարող է անուղղակիորեն աջակցել սեքս-աշխատակցիների ապօրինի սեքսուալ շահագործմանը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























